
Թուրք-սիրիական սահմանի մոտ ուղղաթիռ է կործանվել: Ուղղաթիռը պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, այն ընկել է Յայլադաղի շրջանում թուրքական պահակակետից 400 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռի երկու օդաչուներն օդապարիկով դուրս են նետվել ուղղաթիռից և դրանով իսկ փրկվել: Սակայն հայտնվելով գետնի վրա՝ նրանք սպանվել են վրա հասած ապստամբների կողմից: