ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է վարչապետի հանձնարարականի հետ կապված բոլոր աշխատանքներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, հավելելով, որ միայն դրանց ավարտից հետո ցուցանիշներն ու թվերը կհրապարակվեն:
Նրա խոսքով՝ նախատեսում են կրճատել նախարարությանը սպասարկող տեխնիկական և բեռնատար մեքենաները: Առաքելյանը նշեց, որ 13 ծառայողական մեքենաներից 4-ը կրճատելու են, իսկ հաստիքային կրճատումների հարցը քննարկման փուլում է