
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, փոխանցում է Oxu.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Հասանովի գլխավորությամբ պատվիրակությունը կմասնակցի Իզմիր քաղաքում «Efes-2016» միջազգային զորավարժություններին:
Զորավարժություններն անցկացվում են թուրքական Իզմիրում մայիսի 15-ից հունիսի 1-ը: