
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգում երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 4,5 բալ։ Երկրաշարժը գրանցվել է ստամբուլյան ժամանակով 13։31-ին (երևանյան ժամանակով 14։31-ին)։ Ավերածություններ և տուժածներ չկան։ Ցնցումները զգացվել է նահանգի մի շարք բնակավայրերում։