
Ոստիկանության Մասիսի բաժնում, սեպտեմբերի 14-ին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել եւ գողին բռնել են: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, 47-ամյա Էդվարդ Գ.-ն դուռը կոտրելով մուտք է գործել նշված բնակարան, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ բռնվել է հարեւանների կողմից: Էդվարդ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: