ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՐՀՈՒՐԴ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ
Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների եւ օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետեւանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար:
Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ՝ կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձեւավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ են ստեղծվում սնկերի զարգացման համար, եւ նվազում է սրսկումների արդյունավետությունը: Նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները, եւ դրանից հետո միայն կատարել բուժումները:
Վեգետացիայի այս փուլում՝ մինչեւ ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու եւ օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար՝ սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որեւէ պատրաստուկի հետ, այսպիսով՝ մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների եւ խաղողի ողկուզակերի դեմ:
Այս միջոցառումները պետք է կատարել մինչեւ ծաղկումը: Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:
Առավել մանրամասն տեղեկություններ ու անհրաժեշտ խորհրդատվություն կարելի է ստանալ գյուղատնտեսական աջակցության տեղի մարզային կենտրոնների մասնագետներից:

 

 

ՀՀԿ-Ն ՎԵ՞Ր Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Անցած շաբաթ Տավուշի մարզի ՀՀԿ ղեկավարներից մեկից տեղեկացանք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կկայանան Տավուշի մարզի 62 համայնքներից 45-ում: Կառավարության ինտերնետային կայքում դրա վերաբերյալ դեռ հրապարակված որոշում չկա: Սակայն ՀՀԿ-ականներն այդ մասին տեղյակ են: Ստացվում է, որ ՀՀԿ-ն պետություն է պետության մեջ:




Լրահոս