
Ինչպես հայտնում է Lifenews-ը, Մոսկվայում մի տղամարդ դեմքի բարդ վիրահատություն է տարել, իսկ այժմ խնդրում է ոստիկանությանը պատժել իրավախախտին:
Բանն այն է, որ այցելուի և պահակախմբի միջև կռիվը տեղի է ունեցել Զելենոգրադի գիշերային ակումբներից մեկում: Կոնֆլիկտը սկսվել է հենց սրահում մյուս հյուրերի աչքի առաջ:
«Մտա սրահ և քայլեցի բարի ուղղությամբ: Հենց այդ ժամանակ անվտանգության պահակը կանգնեցրեց ինձ և հարցրեց, թե ինչու եմ ես այդպիսին: Միայն հասցրեցի պատասխանը հստակեցնել՝«ինչպիսի՞ն», ու ինձ հարվածեց: Հետո եկան մնացածը, ինձ հրեցին ու սկսեցին ոտքերով հարվածել»,- Lifenews-ին պատմել է տուժածը՝ Ռինատ Այզատուլլինը:
Ծեծկռտուքից հետո Ռինատն ու կինը գնացել են ոստիկանություն, սակայն, տղամարդու խոսքով, իրավապահներն իրենց չեն հարցաքննել, այլ դիմել են բժշկի: Մեկ շաբաթ անց վիրահատել են (ծնոտն էր կոտրվել):
Այդ դեպքից հետո տուժածի կինը դիմում է գրել ոստիկանությանը, բայց մինչ այժմ չի հաջողվել տեղեկանալ արդյունքների մասին: