
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով կասեցվել է “ԵՐԵՎԱՆ-ԱՈՒԴԻՏ ԿՈՆՍԱԼՏ” ՓԲԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 24.09.2007թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Նախարարությունից հայտնում են, որ կասեցման համար հիմք է հանդիսացել “Աուդիտորական գործունեության մասին” ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի “ա” կետի խախտումը, այն է՝ առնվազն 5 աուդիտորներ ունենալու պահանջը: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել այդ պահանջի խախտման օրվանից` ս.թ. հուլիսի 31-ից: