ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումները: Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով տվյալները, հայտարարեց, որ կատարողականը կազմել է 98,6 տոկոս, իսկ ծախսերն էլ, համեմատած 2014 թվականի, աճել են մոտ 10 տոկոսով, հիմնականում պայմանավորված 2014թ. հուլիսի 1-ից աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ եւ 2 տարին մեկ անգամ պետական մրցանակների հանձմամբ: 2015թ. ընթացքում աշխատակազմի աշխատակիցները մասնակցել են օրենքների, նախագծերի քննարկումներին, նախապատրաստել ավելի քան 450 տեղեկանք, առաջակություն, եզրակացություն: ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, 906 հրամանագիր, 218 կարգադրություն, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր՝ 1230 ուղերձ եւ այլն: Հաշվետու տարում աշխատակազմում շարունակվել են ՀՀ նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստմանն ուղղված աշխատանքները: Վ. Սարգսյանը նշեց նաեւ, որ նախորդ տարվա արդյունքներով տնտեսվել է մոտ 64 մլն դրամ:




Լրահոս