
Ատլանտիկ Սիթիում երեկ տեղի է ունեցել “Միսս Ամերիկա 2014” մրցույթի եզրափակիչ փուլը: “Միսս Ամերիկա 2014” տիտղոսին արժանացել է Նյու Յորք նահանգի ներկայացուցիչը: 24-ամյա Նինա Դավուլուրին հնդկական ծագմամբ առաջին ամերիկուհին է, որն այս մրցույթում հաղթող է ճանաչվել: Մրցույթի ժամանակ նա ներկայացրել է հնդկական ազգային պար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիսթալ Լին՝ չինական ծագումով Կալիֆոռնիայի ներկայացուցչուհին: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 53 աղջիկ: