Գեղարքունիքում ձմռան սաստիկ բքերի ժամանակ դեպի սահմանապահ դիրքեր տանող ճանապարհները բացելու անհրաժետությունը խիստ կարևոր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանի եւ Սարուխանի մի խումբ բարերարների կողմից գնվել եւ առաջնագծում ծառայող զորամասին է նվիրվել «S-­131» մակնիշի բուլդոզեր: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը, նվիրված տեխնիկան հույժ անհրաժեշտ էր զորամասին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները միշտ սարքին ու անցանելի պահելու համար:

«Ձմռան սաստիկ բքերի կամ գարնանային վարարումների ժամանակ դեպի սահմանապահ դիրքեր տանող ճանապարհները փակվում կամ վնասվում են՝ դժվարացնելով մարտիկների, մարտական մեքենաների տեղաշարժը:

Հրամանատարությունը կարեւորեց տեխնիկայի նվիրատվությունը՝ այն համարելով խիստ պահանջված ու կարեւոր՝ զորքի մշտական տեղաշարժն ավելի ապահով դարձնելու, առաջնագիծն ավելի ամրացնելու տեսանկյունից»,- ­հավաստեց Վահան Գեւորգյանը:




Լրահոս