Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեծ թվով շրջանավարտներ հավաքվել էին «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ նշելու Վերջին զանգը: Միջոցառման կազմակերպիչը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ում կողմից նման միջոցառում կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել:
Ավարտական երեկոյին ներկա էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու այլ հյուրեր: Վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետի տեղակալն իրենց խոսքում շնորհավորեցին շրջանավարտներին և նշեցին, որ քառօրյա պատերազմից հետո իրենք երիտասարդությամբ հպարտանալու առիթ ունեն:
Շրջանավարտներին ողջունելու էին եկել հայտնի երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումներն էլ ավելի լավ մթնոլորտ ապահովեցին: Իսկ արդեն օրվա հերոսները մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց զգացողություններով և ապագա ծրագրերով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան