
Վաշինգտոնում տագնապի պատճառով փակվել է սպիտակ տունը: Reuters գործակալությունը հայտնում է, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողներին թույլ չեն տվել դուրս գալ շենքից, իսկ փողոցներում էլ երևում են վթարային-փրկարար ծառայությունների մեքենաները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապ հայտարարելու պահին Սպիտակ տանն է եղել: Ըստ տեղեկությունների` տագնապ հայտարարելու պատճառը եղել է արգելապատնեշից ներս նետված կասկածելի փաթեթը: