
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում`«Մետրոպոլ» հյուրանոցի հարևանությամբ: Իրար են բախվել Mercedes G klass և Volkswagen Golf ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մի որոշ ժամանակ դժվարացել էր ճանապարհի երթևեկությունը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բախվել են 19-ամյա Հարություն Թասալյանի վարած Mercedes մակնիշի 01 PO 015 համարանիշի և 37-ամյա Հակոբ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 PV 050 համարանիշի ավտոմեքենաները:
Volkswagen-ի ուղևորուհին, ով Mercedes G klass-ի վարորդի քույրն է, տեղափոխվել է հիվանդանոց: