«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում: Մեր ստացած ահազանգերի համաձայն՝ ստուգումների արդյունքում «ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել, եւ աշխատակիցների զգալի մասը վերջին ամսվա աշխատավարձերը չի ստացել:
«Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ «ՍԱՍ գրուպ» ընկերությունից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: