
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջարկել է մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման գործընթացում առաջընթացի դեպքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ առաջարկն է՝ մտածել պատժամիջոցների փուլային չեղարկման մասին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում գերմանա-ռուսական համաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ G7-ի առաջնորդները կողմ էին հանդես եկել հակառուսական պատժամիջոցների պահպանմանը: