2016 թ-ի մայիսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմինների համաժողովում ընդունված բանաձևի։ Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների անձնական տվյալների պաշտպանության մարմինների ամենամյա հանդիպման ժամանակ:
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն