Թուրքիան պետք է հաստատի իր մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան զինում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում, պետք է ապացույցներ ներկայացնի»,-ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Ռուսաստանին Քրդստանի աշխատավորական կուսակցությանը զինելու մեջ:
«Ներկա պահին ահաբեկիչները կիրառում են Ռուսաստանից ստացված զենիթային զենքն ու հրթիռները: Անջատողական ահաբեկչական խմբավորումը (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) ստանում է այդ զենքը»,-թուրքական The Star պարբերականը մեջբերում է Էրդողանի խոսքը: