ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել էին օգոստոսի վերջին աշխատավարձ տալ, սակայն մինչեւ հիմա չեն տվել: «Մենք հույս ունեինք, որ սեպտեմբերի սկզբին աշխատավարձ կստանանք, բայց չտվեցին: Ստացել ենք անցյալ տարվա հուլիսինը: Վերջերս հանդիպեցինք նաեւ գործարանի տնօրինության հետ, բողոքեցինք, տնօրենն էլ հայտարարեց, որ առաջիկայում կտան: Խոստմանը մնացել է ընդամենը մեկ օր, ու էլի ոչինչ չկա: Երեւի նորից բողոքի ակցիա անենք»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց «Նաիրիտ»-ի աշխատակից Թոմիկը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ավելի քան 1000 աշխատակից չեն ստացել իրենց 12 ամսվա աշխատավարձը: Հավելենք, որ գործարանի 90 տոկոս բաժնետոմսերը ներկայումս պատկանում են բրիտանական «Ռայնովիլ» ընկերությանը, 10 տոկոսը՝ ՀՀ կառավարությանը:




Լրահոս