
«Մենք նրանց (որսագողերին ու նրանց օգնողներին) խորհուրդ ենք տվել կամավոր ներկայանալ ոստիկանություն ու ոստիկանության հետ համագործակցեն տվյալ դեպքի պարզաբանումները տալու կապակցությամբ»:
Խոսքը համացանցում տարածված այն տեսանյութի մասին է, որտեղ արտասահմանցի որսագողերը ՀՀ տարածքում որսում են Կարմիր գրքում ներառված կենդանիներ, եւ նրանց այդ հարցում կան աջակցողներ տեղի որսորդներից: Իսկ բնապահպանության նախարարը դեռ խորհուրդներ է տալիս, փոխանակ այդ մարդիկ վաղուց արդեն իրավապահների կողմից բերման ենթարկված լինեին: Եվ հարց է առաջանում. ինչո՞վ է ընդհանրապես զբաղվում նախարարը, ինչո՞ւ է այդքան աշխատողներ պահում, եթե չի կարողանում նույնիսկ պատշաճ հսկողություն սահմանել տարածքներում: Թե՞ միգուցե ինքն էլ այդ բիզնեսում «փայ» ունի, ինչի մասին, ի դեպ, խոսվում է: