
«Եթե պետությունը իրավասու լիներ եւ հնարավորություն ունենար ֆինանսապես վերանորոգելու, ընդհանրապես պետք չէր մեր պատմամշակութային կենտրոնները վաճառել… Բայց ես հույս ունեմ, որ ինչ-որ ձեւով կկարողանանք գոնե պահպանել ճակատային մասը»:
Ուրեմն 170 հազար դոլարանոց բիոզուգարաններ գնելու եւ նման անհեթեթ ծախսեր անելու հնարավորություն ունի, իսկ մի շուկա վերանորոգելու հնարավորություն չունի՞: Խե՜ղճ պետություն, խե՜ղճ իշխանավորներ, խե՜ղճ չինովնիկներ: Նրանք հնարավորություններից զուրկ են՝ չհաշված իրենց թանկարժեք մեքենաներն ու առանձնատները, արտասահմանյան բանկերում եւ օֆշորային գոտիներում ներդրած գումարները, թալանի ու «ատկատների» արդյունքում վաստակածը… Բայց ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հույս ունի, որ իր կուսակիցը գոնե ճակատային մասը կպահպանի: Ի դեպ, սեփականատերն ինքն էլ է այդ խոստումը տվել: