ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ պատասխանել է լրագրողների հարցերին: -Ճի՞շտ է, որ «Քարֆուր»-ի ղեկավարը բարկացած է Ձեզ վրա: -Հա՛, ճիշտ ա, մատ ա թափ տվել իմ վրա: Դրա համար էլ էս քանի օր ա, տնից դուրս չեմ գալիս: -Բա ո՞նց եք եկել ԱԺ: -Դե, մի կերպ եկա: Տեսա էստեղ չեն, Թիֆլիսում են, ես էլ եկա: -Պարո՛ն Ալեքսանյան, «Քարֆուր»-ի առեւտրի կենտրոնը որ բացվի, գնալո՞ւ եք բացմանը: -Շատ լավ էլ անելու է: Լենթն էլ ես եմ կտրելու: -Հնարավո՞ր է՝ համասեփականատեր եք: -Կարող ա, առաջարկ լինի, չեմ հրաժարվի: Դե որ մեկը բերի նվեր տա, դու կհրաժարվե՞ս: -Փակ շուկայի մոտ մարդիկ եկել էին Ձեզ պաշտպանելու: Ումի՞ց էին պաշտպանում: -Ձեզնից, ձեզնից, որովհետեւ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք: Ես վատ բան չեմ անում, դուք էդ ձեւ եք ներկայացնում: Ես այդ պատմամշակութային արժեքը փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից… Համայնքում դպրոց էին նորոգում, ես 10 մլն դրամի նվեր արեցի, բայց լրագրողներին ասեցի՝ եկե՛ք մի քանի լավ բան ձեզ ցույց տամ, չեկան: