
Ինչպես հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը չի պատրաստվում «Գազպրոմ» ընկերության հետ երկարացնել ռուսական գազի մատակարարման մասին երկարաժամկետ պայմանագիրը: Այս մասին «Ռոյթերզ» լրատվականին հայտնել է Գազային և էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության լիազոր Պյոտր Նաիմսկին:
«Մենք կփորձենք հասնել մի իրավիճակի, որի դեպքում երկարաժամկետ պայմանագիրը կմնա անցյալում: Եթե ռուսական գազի գինը լինի բավականին մրցունակ, մենք չենք բացառում դրա ձեռքբերման հնարավորությունը, բայց, իհարկե, ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակներում»,- ասել է պաշտոնյան: