Տեխասում ռեկորդային ջրհեղեղից 6 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CNN-ի փոխանցմամբ` հարավ-արևելյան Տեխասում ջրհեղեղից վեց մարդ է զոհվել:

Չնայած անձրևը դադարել է ուրբաթ երեկոյան, այնուամենայնիվ տարածքը շարունակում է հեղեղված մնալ:

Առաջիկայում ավելի մեծ քանակաությամբ անձրև է սպասվում:

Հաջորդ մեծ փոթորիկը սպասվում է արևելյան Տեխասում հինգշաբթի և ուրբաթ օրերին: Հավանական է, որ փոթորիկի հետևանքով կբարձրանա գետի մակարդակն ու տարածքում ավելի շատ հեղեղներ կլինեն, ինչպես նաև ուժեղ անձրևներ են սպասվում:

«Հերիք է մի անգամ այսպես տեղատարափ անձրև լինի, հաջորդ անձրևը այլևս չի ներծծվում»,- ասել է CNN-ի օդերևութաբան ու փորձագետ  Չադ Միերսը:




Լրահոս