Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ պորտալում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վավերացնել ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների միջև մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն միջև՝ մյուս կողմից »,- ասվում է փաստաթղթում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսին Ղազախստանում: Այն ենթադրում է, որ նախ մաքսային տուրքերը կզրոյացվեն ապրանքների մոտ 60%-ի համար: Ապա 2025թ. մաքսային տուրքերի զրոյացման տակ կհայտնվեն ապրանքների գրեթե 90%-ը:




Լրահոս