«ԱՄԵՆԱՍՈՎԵՏԱԿԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հարավային մուտքի մոտ գտնվում է քաղաքի  պատմաերկրագիտական թանգարանը: 4 տարի առաջ թանգարանի տնօրենի պաշտոնը ստանձնած վաստակաշատ մանկավարժ Նարիման Թանանյանը մեծ դեր է կատարել ցուցանմուշները համալրելու, դրանք այցելուներին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ընդամենը 75 քառակուսի մետր մակերես ունեցող թանգարանում ներկայացված է շուրջ 1000 ցուցանմուշ: Թանգարանում շատ են Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ ցուցանմուշները, այստեղ են գտնվում Սարգիս Կասյանի հեռախոսները, նաեւ Մորզեի այբուբենով գործող հեռագրասարքը, որով Կասյանը 1920թ. նոյեմբերին Հայաստանի հեղկոմի անունից Լենինին հեռագրել է 11-րդ Կարմիր բանակի` Հայաստան մտնելու մասին:
Թանգարանի տնօրեն Ն.  Թանանյանն ասում է, որ այցելուները քիչ չեն: Սակայն թանգարանի տարածքը ցանկապատված չէ, եւ կովերն արածում են շենքի առաջ: «Թանգարանի պահակը ստիպված նաեւ անասնապահ է աշխատում, հալածում շենքի առաջ հայտնված կովերին»,-դժգոհեց Ն. Թանանյանը:
Վերջին տարիներին թանգարանի շենքը վերանորոգվել է, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, պատուհանները ցանցապատվել են եւ այլն: Սակայն թանգարանում ցուցադրության համար տարածքի սղության պատճառով շատ ցուցանմուշներ ներկայացված չեն, դրանք պահեստավորված վիճակում են: Մտադրություն կա վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո ցուցադրության համար օգտագործել նաեւ շենքի առաջին հարկը: Եթե թանգարանը գտնվեր ոչ թե քաղաքի ծայրամասում, այլ Իջեւանի կենտրոնում, այցելուների թիվն ավելի շատ կլիներ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ արտերկրից հյուրեր ունենալու դեպքում, երբ ներկայացնում է մարզկենտրոն Իջեւանի տեսարժան վայրերը, չգիտես ինչու, երբեւէ արտասահմանցիներին չի առաջնորդում պատմական ցուցանմուշներով հարուստ այս թանգարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ՉԱՐ ԿԱՏԱԿ
Սեպտեմբերի 9-ից 10-ը որոշ ԶԼՄ-ներով տեղեկատվություն էր տարածվել Ծովինար Միքայելյանի անվամբ` «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առեւանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս. թ. փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա Թիֆիլյանին, առեւանգել են: Տեղեկատվության մեջ նշվում էր, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առեւանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 1962թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանը իր թոռան` 2011թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանի հետ եւ հայտնել, որ ինքը թոռնուհու խնամակալն է, ու տվել է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առեւանգել, եւ հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ա. Շ.




Լրահոս