Ովքեր էին ներկա Մխիթար Գոշի հուշարձանի բացմանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ հայ մտածող-գիտնական, օրենսդիր Մխիթար Գոշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, պատգամավորներ և այլ հյուրեր:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը կարևոր համարեց իրենց վարչական շենքի դիմաց Մխիթար Գոշի հուշարձանի տեղադրումը:

Նշենք, որ վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիացիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը):

Հուշարձանը ՀՀ ՓՊ-ին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը:

Հիշեցնենք, որ Սառա Եսայանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանգրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Ս. Եսայանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-ռևմատոլոգ:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

1

2

3

4

5

6

7

8

9




Լրահոս