Հայաստանում գազի սակագինը փոխվեց. որքան կվճարի սպառողը հուլիսի 1-­ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի գինը վերանայելու առաջարկությամբ։ Հազար խորանարդ մետրի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն գազամատակարար ընկերությունը մտադիր է փոքր բաժանորդների, այդ թվում՝ բնակչության համար առաջարկել 146 հազար 700 դրամ սակագին։ Այլ կերպ ասած, նախատեսվում է նվազեցնել 9,3 հազար դրամով (կամ 5,9 տոկոսով)։

Եվ այսպես, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:

Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-­ի հուլիսի 1­-ից: Հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29­-ին:




Լրահոս