ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ հրավիրել Ձեզ, ինչպես և նեղ կազմով համաձայնության հասանք, մեր հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին, ավանդաբար, Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԵՏՄ համագործակցությունից կախարդական միջոցներ չի ակնկալում: