ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես քրիստոնյա եմ, հավատում եմ Աստծուն եւ հաճախ եմ գնում եկեղեցի: Բայց աշխատանքի բերումով չեմ կարողանում ամեն կիրակի մասնակցել Սուրբ պատարագի արարողությանը: Կցանկանայի իմանալ՝ արդյոք պարտադիր է ամեն անգամ պատարագին մասնակցելը:

Սիրարփի Կիրակոսյան (27 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այս առիթով ասեմ, որ Սուրբ պատարագի խորհուրդն ազգային մշակույթի մաս է կազմում: Այսօր ցավով եմ նկատում, որ թեեւ եկեղեցում շատ մարդ կա, մինչդեռ կան մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, բայց Ս. պատարագին չեն մասնակցում: Տիրոջ մարմնի եւ արյան հաղորդության շնորհիվ մենք կկարողանանք իմաստություն ունենալ՝ հասկանալ նրա խոնարհության չափը: Դավիթ մարգարեն այս մասին ասում է, որ Աստծուն հաճելի պատարագը սուրբ սիրտն է եւ խոնարհ հոգին, եւ Աստված այն չի արհամարհում: Նաեւ Սողոմոն իմաստունն է ասում. «Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին»: Չէ՞ որ Հիսուս ասաց. «Սովորե՛ք ինձանից, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնարհ»: Ինչպե՞ս պիտի կարողանանք այդ հեզությունը եւ խոնարհությունն ունենալ, եթե ոչ՝ հեզին եւ խոնարհին, սրբին եւ անարատին մեր մեջ ունենալով: Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելով՝ Աստծու հնազանդությունն ենք ճաշակում՝ այն մեր մեջ ընդունելով:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհերքելի փաստ է, որ մեր օրերում երիտասարդներն ու պատանիները նախընտրում են իրենց ազատ ժամանակն անցկացնել ժամանցի վայրերում՝ առանց րոպե անգամ մտածելու հոգեւոր եւ բարոյական կարեւոր արժեքների մասին: Եվ այս առումով մեզ դիմած քաղաքացին, թերեւս, բացառություն է կազմում:




Լրահոս