
ԵՏՄ տարածքում ածխաջրածինների միասնական շուկայի ստեղծումը նավթային ոլորտում տարեկան մինչև $8 միլիարդի արդյունք կտա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր մենք հերթական քայլ ենք կատարում՝ 2025թ. ածխաջրածինների միասնական շուկայի ստեղծման համար, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք և վիճել իր ժամանակին: Համապատասխան փաստաթղթեր կընդունենք, որոնք ԵՏՄ ողջ տարածքում մրցակցության հավասար պայմաններ են ենթադրում, և որը գազային ոլորտում ավելի քան 1 միլիարդ դոլարի արդյունք կտա, իսկ նավթային ոլորտում՝ տարեկան մինչև 8 միլիարդ դոլար »,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Պուտինը նաև հիշեցրել է, որ 2019թ. էլեկտրաէներգիայի միասնական շուկա կձևավորվի, համապատասխան ծրագրի նախապատրաստումն արդեն սկսվել է: