Սկզբնական շրջանում գործերը ՄԻԵԴ-ում քննվում էին ըստ դրանց մուտքագրման հերթականության, իսկ դատարանում բազմաթիվ գործեր կային, և հերթը դժվարությամբ էր հասնում: ArmLur.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ում Հայաստանի գործերը շատ երկար են քննվում, այս մասին նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
«Բարեփոխումների շրջանակում որոշվեց բարեփոխումներ անել գործերի քննությունն արագացնելու համար: Այդպիսի բարեփոխումներով հնարավոր եղավ արագացնել գործերը», – նշեց նա:
Գյուլումյանի խոսքով` այդ ամենի պատճառը նաև իրավաբանի`արձակուրդում լինելու պատճառն էր և նրան փոխարինողի փնտրտուքների երկար լինելը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան