Եվրասիական տնտեսական գերագույն խորհուրդը Սերբիայի հետ առևտրային ռեժիմի միասնականցման շուրջ բանակցություններ սկսելու որոշում է ընդունել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) առևտրի հարցով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Նա պարզաբանել է, որ այսօր միության միայն 3 երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի, ընդ որում, համաձայնագրերի որոշ դրույթներ տարբերվում են:
Նիկիշինայի խոսքով՝ Սերբիայի, Հայաստանի և Ղրղզստանի միջև նմանատիպ ռեժիմ հաստատված չէ, այդ իսկ պատճառով երկրների միջև «երկկողմ առևտրում ոչ բարենպաստ ռեժիմ է գործում, օրինակ, մաքսային տուրքեր, որոնք հաստաստված են Առևտրի համաշխարհային կազմակերպության այլ գործընկերների համար»: