Հայկական ժամանակ.Մեռելոցներից տուժում է տնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ հայ ժողովուրդը վերապրեց իր՝ այս տարվա վերջին “մեռելոցը”։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որ 2013թ. ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը եւ սեպտեմբերի 16-ը պետք է լինեն մեռելոց հիշատակին նվիրված օրեր եւ լինեն ոչ աշխատանքային։
“Մեռելոցները” այսպես նշելը Տիգրան Սարգսյանի նորամուծությունն էր։ Առաջին անգամ “մեռելոցը” ոչ աշխատանքային հայտարարվեց 2008թ. հունիսի 16-ին։ Ու այդ օրվանից ոչ ոք չի կարողանում բացատրել դրա իմաստը՝ ոչ հուզական տեսակետից։ Հանգուցյալների հիշատակը հարգելու համար ամենեւին էլ պետք չէ կառավարության մակարդակով հատուկ օրեր սահմանել։ Իսկ աշխատանքային օրերը ոչ աշխատանքային դարձնելուց ուղղակիորեն տուժում է տնտեսությունը։ Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս