ArmLur.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկություններ էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջերս վաճառել է Երևան-Սևան ճանապարհային մայրուղու վրա գտնվող իր գազալցակայանը:
ArmLur.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել Դանիելյանից: Վերջինս, բնականաբար, հերքեց լուրը, ապա հավելեց, թե չի հասկանում ինչ գազալցակայանի մասին է խոսքը գնում:
Թեև «վերընտրված» քաղաքապետը կտրականապես հերքեց գազալցակայանը վաճառելու մասին լուրը, այդուհանդերձ, Հրազդանում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Արամ Դանիելյանին գումարն անհրաժեշտ է եղել ընտրակաշառք բաժանելու համար: Արդյունում, ստիպված է եղել վաճառել գազալցակայանը:
Հավելենք, որ նշված գազալցակայանը հիմնվել է այն ժամանակ, երբ Կոտայքի մարզպետ էր Կովալենկո Շահգելդյանը: Վերջինս ավելի ուշ վաճառել է իր մասնաբաժինը Արամ Դանիելյանին: Եվ ահա, Արամ Դանիելյանը ևս այն վաճառեց:
Լիդա Եղիազարյան