Պուտինը հեռանկարային է անվանել ԵՏՄ միասնական տեղեկատվական տարածքի ստեղծման գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանկարային է անվանել ԵՏՄ միասնական տեղեկատվական տարածքի ստեղծման գաղափարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բավականին հեռանկարային է միասնական տեղեկատվական տարածքի ստեղծումը: Այդ հարցով գաղափարներ նախապատրաստելու առաջարկ ենք անում հանձնաժողովին»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ընթացիկ տարում  կգործի դեղորայքային միջոցներ և բժշկական սարքավորումների ոլորտում ընդհանուր շուկան: Բացի այդ, աստիճանաբար զարգանում է նորարարական ոլորտում համագործակցությունը, հավելել է Պուտինը:




Լրահոս