Ժողովուրդ. Ծառուկյանը զիջեց սանիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորրդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Այժմ  ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից։ Չարենցավանի բնակիչները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվը նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ  Իվետա Տոնոյանը “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ “Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը”,- նշեց մամլո խոսնակը։
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս