Ինչպես հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, Չինաստանի հետ համագործակցությունը հաշվի կնստի ԵվրԱզԷՍ-ի շահերի հետ: Այդ մասին Աստանայում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Աստանայում այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների արդեն չորորդ հանդիպումը: Մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները:
«Մենք քննարկել ենք Չինաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման մոտեցումները: Այդ համագործակցությունը շատ կարևոր է մեր երկրների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սկսում է բանակցային գործընթաց մանդատի շրջանակում: Մենք պետք է կառուցենք այդ հարաբերությունը՝ հատկապես հաշվի առնելով մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների շահերը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ «պարբերաբար խորհրդակցություններ կլինեն»: «Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի չինական շուկան բաց լինի մեր ձեռնարկությունների համար»,- եզրափակել է նա: