
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում “ԲՄՎ” մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա.Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել “Արմենիա” ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: