
«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևն Ուկրաինային և Բելառուսին հիշեցրել է գազի պարտքերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ գազի մատակարարման համար Ուկրաինան մոտ $600 միլիոն պետք է վճարի, ընդ որում, «Գազպրոմ»-ում չեն հասկանում, թե ինչու են Ուկրաինայի իշխանությունները հայտարարում, որ այդ մատակարարումների համար չեն վճարի:
«Չէ՞ որ դրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, հասարակ բնակիչներ, թոշակառուներ և այլն: Վերջ ի վերջո դա Ուկրաինայի տարածքն է, և ինչու է նման հարց ծագում, անհասկանալի է»,-հայտարարել է Մեդվեդևը:
«Գազպրոմ»-ի փոխնախագահը հիշեցրել է նաև, որ Բելառուսի պարտքը կազմում է $200 միլիոն: