Ճանաչենք նրանց խորագրով ազատամարտիկների եվ երիտասարդների հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, սեպտեմբերի 18-ին, ժամը 16.00-ին ՀՀ Պաշտպանության նախարարության Սպայի տան և “Գևորգյան մարտարվեստի դպրոց” հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՊՆ Սպայի տանը տեղի կունենա “Ճանաչենք նրանց” խորագրով ազատամարտիկների և երիտասարդների հանդիպում:
Այս ձեռնարկին մասնակցում են Արցախյան գոյապայքարի՝ հասարակությանը հայտնի և անհայտ մարտիկներ, որոնք իրենց օրինակով հայրենասիրության դաս են երիտասարդ սերնդի համար: Նմանօրինակ հանդիպումների նպատակն է ակտիվացնել երիտասարդ և ավագ սերնդի կապը, ավագների հայրենանվեր օրինակով դաստիարակել վաղվա զինվորին ու երկրի պաշտպանին: Նախատեսվում է ակտիվ զրույցներ երիտասարդների և ազատամարտիկների միջև:
Հանդիպման ավարտին մի շարք ազատամարտիկներ կպարգևատրվեն մեդալներով, շնորհակալագրերով և կայցելեն ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոն, որտեղ նախատեսվում է սրահի անվանակոչման արարողություն:
ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոն




Լրահոս