Բռնցքամարտի հավաքականը մեկնում է Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնելու է Ուկրաինա: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայկական թիմը Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Իսրայելի, Իռլանդիայի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ:

Հունիսի 1-13-ը տեղի ունեցող հավաքին Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմասնակցեն 6 մարզիկներ: Նրանց թվում են Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ինչպես նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:




Լրահոս