ArmLur.am-ը քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Դեպքի մանրամասները ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատաեց Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի հետ: Վերջինս ասաց, որ բոլորովին տեղեկություն չունի Թեմուր Մարգարյանի մասին: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց միայն, որ իրենց գյուղի բնակիչ չէ, այլ պարզապես ապրել է գյուղի ամառանոցում, որը պատկանել է իր բարեկամներից մեկին: Գյուղապետի փոխանցմամբ` Թեմուր Մարգարյանը մահացել է հենց այդ ամառանոցում:
Լիդա Եղիազարյան