Մահացել է հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար Ջերարադ Գաֆեսճյանը: Նրա մահվան բոթը PanARMENIAN .Net-ի հաստատեցին Երևանի Գաֆեսճյանի արվեստների կենտրոնում:
Ջերարդ Լևոն Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ Համաշխարհային տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում:
Գաֆեսճյանն ավարտել է Նյու Յորքի Hunter College-ը, էկոնոմիկայի բաժինը բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը St. Johns Law Schoo-ում: Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:
Իր կարիերան 1925 թվականին նա սկսել է որպես իրավաբանական խմբագիր աշխարհահռչակ West Publishing հրատարակչատանը: 1960 թվականին նա տեղափոխվել է Միննեսոտա:
Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ 44 տարվա ընթացքում West Publishing հրատարակչատանը ամուր դիրքեր նվաճեց շուկայում, աշխատակիցների թիվն աճեց 2000 մինչև 6500:
1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրեց “Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը”, որի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Շուրջ 50 մլն դոլար ներդրվեց Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար:
Ջերարդ Գաֆեսճյանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրտավություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար:
Գաֆեսճյանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր է, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Միննեսոտայի անշարժ գույքի շուկաներում:
Ըստ panarmenian .net-ի




Լրահոս