
«Միսս Թուրքիա-2006»-ին՝ 27-ամյա մոդել Մերվե Բյույուքսարաչին պայմանականորեն 14 ամսվա ազատազրկման են դատապարտել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ինչպես հայտնում է AP-ն, մոդելը բերման է ենթարկվել Instagram սոցցանցում 2014թ. արված հրապարակման համար: Դատախազներն այն վիրավորական են համարել Էրդողանի համար, ով այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն էր: