Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման գործընթացը: Ըստ այդմ նախատեսվում են հատակների նորոգման, լուսամուտների և դռների նորերով փոխարինման, տանիքի վերանորոգման, բարեկարգման, ներքին և արտաքին հարդարման, սանհանգույցների, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ:
«Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության ստեղծագործական կենտրոնում նաև անցկացվում է ջեռուցման նոր համակարգ: Ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: