
Երեւանի տարածքում գործող 29 բաց քարհանքերը եւ չընդհատվող շինարարությունը փոշոտում եւ աղտոտում են քաղաքի օդը: Այս մասին երեկ ահազանգել է “Հանուն մարդկային կայուն զարգացման” ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշել է, որ ցերեկային ժամերին ազոտի միացումները, ինչպես նաեւ CO2-ը կարող են թույլատրելի սահմանը գերազանցել 9 անգամ, իսկ առավոտյան ժամերին` 2-3: “Աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երեւանի իշխանությունները չեն էլ մտածում այդ մասին”,-ընդգծել է փորձագետը: