Armenian text to speach

Խորհրդակցություն ԼՂՀ վարչապետի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ ամփոփվել են ԼՂՀ նախագահի` ս. թ. հունիսի 7-ին կառավարության ղեկավարին տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության եւ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության աշխատակիցների անցկացրած համատեղ ուսումնասիրությունների արդյունքները:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ, հանդես գալով համապատասխան զեկույցներով, պատասխանատուները ներկայացրել են հանրապետության տարածքում տեղակայված եւ գործարկվող “Զենիթ” կայանների տեխնիկական հնարավորությունները եւ օգտագործման եղանակները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հակակարկտային կայանների աշխատանքը եւ արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կատարած աշխատանքների մասին տալու է համապատասխան եզրակացություն:



Լրահոս