Քաղաքապետի խորհրդականն ու տրանսպորտի վարչության պետը շրջում էին ավտոբուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող ավտոկանգառում ArmLur.am-ի թղթակիցը հանդիպեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանին և տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ովքեր իջնում էին հինգ համարի ավտոբուսից, ապա մի քանի րոպե մնացին կանգառում կանգնած:

Մեր թղթակիցը քաղաքապետարանի ներկայացուցիչներից հետաքրքրվեց` որն  է ավտոբուսով երթևեկելու պատճառը, որին ի պատասխան քաղաքապետի խորհրդականը նախ նշեց, որ իրենք էլ են ընդհանրապես հասարակական տրանսպորտով երթևեկում, ապա նշեցին, որ դիտարկում են անցկացնում, փորձում կարգավորել ոլորտը:

Հենց ավտոկանգառում մեր թղթակիցը և քաղաքապետարանի ներկայացուցիչներն ականատես եղան դեպքի, երբ ավտոբուսների ժամատախտակում նշված ժամը չէր համապատասխանում իրականությանը, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ հայտարարեց,  թե արտահերթ խորհրդակցություն կհրավիրեն և կքննարկեն խնդիրները:




Լրահոս