Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննության առնվել կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործը: Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Էդիկ Փնջոյանը միջնորդ է հանդիսացել իր համագյուղացիների և Հմայակ Պողոսյանի միջև, որին ճանաչել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակցի: Այս մասին գրում է “Փաստինֆո”-ն: Սահմանված կարգի խախտմամբ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դիմաց կաշառք տալու համաձայնություն տալու համար Է. Հակոբյանը և Ա. Մուսաելյանը Հմայակ Պողոսյանին տվել են 200 000-ական ՀՀ դրամ: Գործարքը ավարտին չի հասցվել, քանի որ Պողոսյանը պաշտոնատար անձ չի հանդիսացել:
Մեղադրանք է առաջադրվել ինչպես Էդուարդ Հակոբյանին այնպես էլ Արմեն Մուսաելյանին ովքեր իրենց համագյուղացի Փնջոյանի միջնորդությամբ Հ. Պողոսյանին են տվել 200 000 –ական ՀՀ դրամ կաշառք՝ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար:
Էդիկ Փնջոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Էդուարդ Հակոբյանին և Արմեն Մուսաելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 –րդ հոդվածի 1-ին մասով: Փնջոյանի և Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արմեն Մուսաելյանի նկատմամբ, թե ինչպիսի խափանման միջոց է ընտրվել նշված չէ: